Մահվան ելքով պատահար Սպիտակ-Երևան ճանապարհին
Սպիտակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին հունվարի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում Ջրաշեն գյուղի խաչմերուկի մոտ, իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենաներ:
Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«ՎԱԶ-217030»-ի վարորդը՝ 1989 թ. ծնված Տարոն Չախալյանը, մահացել է, իսկ 2 ուղևորները և «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ