Հրատապ խնդիրների լուծման ծրագրով նորոգվել է Ոսկեհատի միջնակարգ դպրոցի տանիքը
Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով նորոգվել է Ոսկեհատի միջնակարգ դպրոցի տանիքը: Ծրագիրն ընդգրկել է կրթօջախի ճաշարանի 150 քմ և տարրական դասարանների միջանցքի 160 քմ մակերեսը: Իրականացվել է նաև տանիքի մանսակի նորոգում՝ 90 քմ մակերեսով:
ՀՀ կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով: Հատկացված գումարի շրջանակում առաջնային կարևորության ծրագրեր կիրականացվեն 23 համայնքում և 8 դպրոցում:
Կարծիքներ