Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում հետևել է բնակարանաշինական աշխատանքների ընթացքին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում հետևել է բնակարանաշինական աշխատանքների ընթացքին:
«Մայրաքաղաքում կատարած աշխատանքային շրջայցիս նպատակը մեկն էր՝ տեղում հետևել բնակարանաշինական աշխատանքների ընթացքին: Հանձնարարականս էր ոլորտի պատասխանատուներին գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի նախանշված ժամկետում՝ մինչև տարեվերջ, Ստեփանակերտում շահագործման հանձնվի 300 նոր բնակարան»,- Ֆեյսբուքի էջում գրել է Արայիկ Հարությունյանը:
Կարծիքներ