Երևանի բնակիչները կկարողանան օգտվել բժշկական մի շարք դժվարամատչելի հետազոտություններից

Երևանի բնակիչները կկարողանան օգտվել բժշկական մի շարք դժվարամատչելի հետազոտություններից

Երևանի բնակիչներն այսուհետ կկարողանան օգտվել բժշկական մի շարք դժվարամատչելի հետազոտություններից: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի ֆեսբուքյան էջից: 

 

Նշվում էր, որ մայրաքաղաքի բնակիչների համար առողջապահական ծառայություններն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը 2022թ. համայնքային բյուջեով ձեռք է բերել դժվարամատչելի մի շարք ծառայություններ, ինչպիսիք են օրինակ՝ կոմպյուտերային տոմոգրաֆիայի ծառայությունը:

 

Քաղաքացիները նաև հնարավորություն կունենան օգտվել ախտորոշիչ կորոնարոգրաֆիայի ծառայությունից, որը իր մեջ ներառում է կորոնագրոֆիկ հետազոտություն,էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), էխոսրտագրություն (ԷխոՍԳ) և մամոգրաֆիայի ծառայություն:

Նշված բժշկական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակներ ներկայացնել դիմում, տարածքային պոլիկլինիկայի կողմից տրամադրված ամբուլատոր-քարտից քաղվածք կամ բժշկի կողմից տրված եզրակացություն, անձը հաստատող փաստաթղթի պատճեն: Նույն ծրագրի շրջանակում 2022 թվականի համար նախատեսվում է ձեռք բերել նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություն:

 

Ծառայությունները քվոտավորված են և տրամադրվելու են եռամսյակային համամասնությամբ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են զանգահարել 011-51-41-83 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում