Ուժեղացված հսկողություն Արցախում. 8 տնտեսավարող ապրանքներն իրացրել է հաստատված գներից բարձր արժեքներով

Ուժեղացված հսկողություն Արցախում. 8 տնտեսավարող ապրանքներն իրացրել է հաստատված գներից բարձր արժեքներով

Արցախի պետական եկամուտների կոմիտեի կողմից արձանագրվել է հաստատված գներից բարձր արժեքով ապրանքների իրացման 8 դեպք:

Այս մասին հայտնում է ԱՀ ՊԵԿ-ը:

«Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների տեղեկացնում ենք, որ ապրանքների շրջանառության, այդ թվում՝ իրացման գների ձևավորման հատուկ կարգի դրույթների խախտումները բացահայտելու և կանխելու նպատակով Արցախի Հանրապետության պետական նախարարի հանձնարարությամբ պետական եկամուտների կոմիտեի կողմից մանրածախ վաճառքի կետերում իրականացվում են ուժեղացված հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում հունիսի 14-ին 8 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրվել են հաստատված գներից բարձր գներով ապրանքների իրացման դեպքեր։

Կոմիտեն իրազեկում է, որ հետևողականորեն շարունակելու է հսկողական աշխատանքները, և կրկին հորդորում բոլոր տնտեսավարող սուբյեկտներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան։

Լայն սպառման ապրանքատեսակների՝ հաստատված գներից բարձր գներով իրացման կամ իրացվող ապրանքատեսակների վրա գնապիտակների բացակայության ցանկացած դեպք արձանագրվելու պարագայում խախտումներ թույլ տված տնտեսավարող սուբյեկտները կենթարկվեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության»,-ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում