Արցախ վերադարձած ընտանիքներն ապահովվում են պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով․ ԱԻՊԾ

Արցախ վերադարձած ընտանիքներն ապահովվում են պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով․ ԱԻՊԾ

ԱԻ պետական ծառայության հումանիտար աջակցության ծրագրով Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով, տեղեկացնում է ԱԻՊԾ մամուլի ծառայությունը:

Միայնակ, տարեց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց սնունդը կամ դեղորայքը փոխանցվում է առաքման կարգով:

Ծառայության Ստեփանակերտի քաղաքային բաժինը տեղեկացնում է, որ այս պահին պահեստում(N9 դպրոց) կա անհրաժեշտ քանակության ապրանք, պակասելու դեպքում՝ կստանան նոր խմբաքանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում