Վաղ առավոտից շրջայցեր են կատարվել ՀՀ մարզեր, վերահսկվել են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները

Վաղ առավոտից շրջայցեր են կատարվել ՀՀ մարզեր, վերահսկվել են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ճանապարհների շահագործման վերահսկման պատասխանատուներն այսօր վաղ առավոտից շրջայցեր են կատարել հանրապետության տարբեր տարածաշրջաններում՝ հետևելով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներին։

Տեղում ցուցումներ են տրվել ճանապարհները սպասարկող կազմակերպություններին, և վերացվել են թերությունները։

«Ճանապարհային դեպարտամենտը» հորդորում է վթարներից, պատահարներից, խցանումներից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում