ԱՄՆ-ը փետրվարի 12-ին կհայտարարի Ուկրաինայում դեսպանատան աշխատակիցների տարհանման մասին

ԱՄՆ-ը փետրվարի 12-ին կհայտարարի Ուկրաինայում դեսպանատան աշխատակիցների տարհանման մասին

ԱՄՆ-ը պատրաստվում է տարհանել Կիևում իր դեսպանատան աշխատակիցներին. ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

 Պետդեպարտամենտը շաբաթ օրը կհայտարարի, որ դիվանագիտական ​​առաքելության բոլոր անդամները պետք է լքեն Ուկրաինան՝ վախենալով երկիր ենթադրյալ ռուսական ներխուժումից։ Ամերիկյան ԱԳՆ-ն դեռ չի արձագանքել այս տեղեկությունը հաստատելու ՏԱՍՍ-ի խնդրանքին։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ փոքրաթիվ ամերիկացի դիվանագետներ կարող են մնալ երկրում, սակայն կտեղափոխվեն արևմուտք՝ Լեհաստանի հետ Ուկրաինայի սահման։

Ավելի վաղ ուրբաթ օրը ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել էր, որ ԱՄՆ-ն էլ ավելի է կրճատում Ուկրաինայում իր դեսպանատունը և կոչ է անում բոլոր ամերիկացիներին անհապաղ լքել երկիրը: «Այս փուլում մենք ցանկանում ենք շատ հստակ ասել. Ուկրաինայում ցանկացած ամերիկացի պետք է հեռանա որքան հնարավոր է շուտ՝ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում», - հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում