ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Չինաստանի միջև ամենաբարձր մակարդակով համագործակցության վերաբերյալ
Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան և Պեկինը փոխգործակցում են ամենաբարձր մակարդակով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ երեկոյան հաղորդել է Reuters գործակալությունը:
«Նրանք աշխատում են մեզ վնասելու համար», - ասաց ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան լրագրողներին, որոնք ուղեկցում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որը գործուղման մեջ է տարածաշրջան Ավստրալիայից Ֆիջիի Հանրապետություն չվերթով:
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ խոսքը Ռուսաստանի և Չինաստանի միջև աճող մերձեցման մասին է, և երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի վերջին հանդիպումը, նրա կարծիքով, վկայում է այն մասին, որ Պեկինը օրինական է համարում Կիևի դեմ Մոսկվայի գործողությունները։
Փետրվարի 4-ին Պուտինը մասնակցել է Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Նույն օրը նա հանդիպել է Սի Ցզինպինի հետ։ Սա Ռուսաստանի նախագահի առաջին այցն է Չինաստան՝ կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր։ Գագաթնաժողովի բանակցությունների ընթացքում Մոսկվայի և Պեկինի համատեղ հայտարարություն է ընդունվել նոր դարաշրջան մտնող միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ։
Կարծիքներ