Արցախի նախագահը քաղաքացիներին կոչ է անում չտրվել «ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին»

Արցախի նախագահը քաղաքացիներին կոչ է անում չտրվել «ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին»

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով հունվարի 27-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել է հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ:

Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։

«Քննարկել ենք հասարակությանը մտահոգող մի շարք խնդիրներ, դրանց լուծմանն ուղղված քայլերի առաջնահերթությունը:

Իմ խոսքում ընդգծել եմ, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կուռ միասնականություն, արտաքին և ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին չտրվելու վճռականություն, հակառակ դեպքում՝ կկանգնենք Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև»,- գրել է Հարությունյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում