25-ամյա ադրբեջանցին կացնով սպանել է ծնողներին, 8-ամյա եղբորը, քրոջն ու նրա մանկահասակ երեխային
Փետրվարի 13-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ոստիկանությունը Խաթայի թաղամասում տեղի ունեցած սպանության մասին տեղեկություն է ստացել:
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հայտնի է դարձլ, որ 25-ամյա Ահմեդ Ահմեդովը վիճաբանության ժամանակ դիտավորությամբ սպանել է ընտանիքի անդամներին՝ ծնողներին և կրտսեր եղբորը:
Ադրբեջանի դատախազության կողմից իրականացված քննչական միջոցառումների ընթացքում նաև պարզվել է, որ Ահմեդ Ահմեդովը նախքան այս սպանությունները, այլ հասցեում սպանել է քրոջը՝ 1997թ.ծնված Էլմիրա Ահմեդովային և նրա մանկահասակ դստերը:
Ահմեդ Ահմեդովը ձերբակալվել է։
Կարծիքներ