Սյունիքում մեկնարկել է «Ոչխարների խուզման» փառատոնը
Հունիսի 10-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ մեկնարկել է «Ոչխարների խուզման» փառատոնը:
Այս մասին տեղեկացնում է կոմիտեն:
Փառատոնի նպատակն է ակտիվացնել մշակութային կյանքը Սյունիքում և նպաստել զբոսաշրջության զարգացմանը:
Միջոցառման բացման արարողությանը մասնակցել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում, և մենք կարողանում ենք ուժեղացնել ու ակտիվացնել մեր համայքները, ցույց տալ համայքներում տեղական բիզնեսների կարևորությունը», - նշել է նախարարը:
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Աննա Մարգարյանն ընդգծել է փառատոնային մշակույթի կարևորությունը նոր զբոսաշրջային հոսքեր ներգրավելու գործում:
Կարծիքներ