Իսրայելի առողջապահության նախարարությունը գնահատել է Pfizer-ի երրորդ ներարկման արդյունավետությունը
Pfizer-ի երրորդ ներարկումը 95 տոկոսով կանխում Է կորոնավիրուսով վարակվելը եւ 97 տոկոսով՝ լուրջ ախտանշանների զարգացումը վարակման դեպքում: Այդ մասին հաղորդել Է իսրայելական հեռուստատեսության 12 ալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության տվյալները:
«Առողջապահության նախարարությունը հաղորդում Է, որ երրորդ պատվաստումից մեկ շաբաթ անց վարակումը կանխելու արդյունավետությունն աճում Է մինչեւ 86 տոկոս, իսկ 16 օր անց՝ մինչեւ 95 տոկոս: Այդ ժամանակաշրջանում նաեւ զգալիորեն բարելավվել են վիրուսի հետ կապված լուրջ ախտանշաններից խուսափելու շանսերը. 97 տոկոս արդյունավետությունը շատ կարեւոր վիճակագրություն Է, որը կարող Է նվազեցնել հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը»,-ասվում Է 12 հեռուստաալիքի հրապարակման մեջ: Առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն, որը հրապարակվել Է օգոստոսի 25-ին, Իսրայելում երրորդ ներարկումն արել են 1 միլիոն 673 հազար քաղաքացու:
Իսրայելն օգոստոսի 24-ից սկսել Է 30-ից բարձր տարիքի անձանց պատվաստել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը, ավելի վաղ երրորդ ներարկումն սկսել են անել երկրի 40 եւ ավելի բարձր տարիքի բնակիչներին: COVID-19-ի դեմ բնակչության զանգվածային պատվաստումն Իսրայելում սկսվել Է անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին: Երկրի քաղաքացիներին պատվաստում են Pfizer պատվաստանյութով: Հունվարի 10-ից պատվաստվածները սկսել են ստանալ երկրորդ չափաբաժինը: 12-15 տարեկան դեռահասների պատվաստումն Իսրայելում մեկնարկել Է հունիսի սկզբին: Իսրայելում երկու ներարկումներն ստացել Է ավելի քան 5,45 միլիոնը, մեկ չափաբաժնով պատվաստվել Է ավելի քան 5,9 միլիոն քաղաքացի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ