Թուրքական ուժերի հետ Աֆղանստանը լքել են նաև ադրբեջանական ուժերը

Թուրքական ուժերի հետ Աֆղանստանը լքել են նաև ադրբեջանական ուժերը

Ադրբեջանցի 120 զինվորականներ, ովքեր թուրքական ուժերի հետ համատեղ ծառայություն էին իրականացնում Քաբուլի օդանավակայանում, օգոստոսի 26-ին վերադարձել են Աֆղանստանից։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ադրբեջանցի զինվորականները, նրանց զենքերն ու ռազմական տեխնիկան օդային ճանապարհով փոխադրվել են Անկարա: Առաջիկայում նախատեսվում է նրանց վերադարձը Ադրբեջան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում