Կարապետյանը մասնակցեց «Սոչի»-ի արտագնա խաղին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ալեքսանդր Կարապետյանը մասնակցեց ակումբի խաղին:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Սոչի»-ն արտագնա խաղում մրցեց Գրոզնիի «Ախմատ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Սոչի»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 82-րդ րոպեին: Իսկ Էրիկ Վարդանյանն առհասարակ հայտավորված չէ, քանի որ դեռևս վերականգնվում է վնասվածքից:
Այս տուրից հետո «Սոչի»-ն մրցաշարային աղյուսակում 10-րդն է:
Կարծիքներ