Մենք պետք է կանգնենք մեր վարչապետի կողքին և միասին ջախջախենք բոլորին…Աշոտ Տեր-Մաթևոսյանի կոշտ գրառումը

Մենք պետք է կանգնենք մեր վարչապետի կողքին և միասին ջախջախենք բոլորին…Աշոտ Տեր-Մաթևոսյանի կոշտ գրառումը

«Թավշյա հեղափոխությունից ունեցած սպասելիքներս արդարանում են, ավելին` այն, ինչ տեղի է ունենում, չէի էլ կարող պատկերացնել: Ինձ թվում է` ոչ ոք չէր հավատում, որնման զարգացումներ կլինեին:

ՌոբերտՔոչարյանի կալանավորումն էլ էր անսպասելի նույնիսկ իշխանափոխության ժամանակ:

Բայց արի ու տես, որ իրականացավ։ Անգամ հեղափոխության մասնակիցներն ասում են, օրինակ` ինչու փոքր բիզնեսը չի ազատվում ինչ-ինչ հարկերից, ասում եմ. «ժողովուրդ, այս 3 ամսվա ընթացքում կատարվածը վերջին 30 տարվա ընթացքում էլ տեղի չէր ունեցել:

Սպասեք, ամեն ինչի հերթն էլ կգա»»,-նշեց նա:

«Եթե մենք գնացել ենք Նիկոլ Փաշինյանի ետեւից, ուրեմն պետք է վստահենք նրան եւ նրա թիմին: Կարող է ինքն էլ սայթաքի, կառավարության անդամներն էլ: Կարեւորն այն է, որ այդ մարդիկ ուզում են այս երկիրը երկիր դարձնել: Ո՞վ չի սխալվում:

 

Ինձ հունից հանում է այն, որ մարդիկ ուզում են` ամեն ինչ իդեալական լինի: Անգամ ընկերներիս հետ վեճի եմ բռնվում այդ թեմայով»,-ասաց Աշոտը:

Նրա կարծիքով` Հայաստանում բոլոր ոլորտներում պետք է հեղափոխություն լինի, այդ թվում` մշակույթի բնագավառում. «Համբերությամբ զի նված սպասում եմ, որ խոշոր հարկատուները մտնեն հարկային դաշտ, բյուջեն լցվի եւ այդ թվում մեր ոլորտը սկսի ավելի ակտիվ սուբսիդավորվել:

Օրինակ` մեր բնագավառում աշխատավարձերի բարձրացումը անհապաղ է: 80 հազար դրամ աշխատավարձով դերասանն ի՞նչ պետք է անի. ստիպված պետք է զբաղվի հանդիսավարությամբ, սերիալներում պետք է նկարահանվի, եւ արդյունքում տուժելու է թատրոնը, որն ամենակարեւորն է դերասանի համար: Բայց սա էլ ժամանակի հարց է:

Հուսով եմ` մեր կառավարությունը արվեստին առնչվող խնդիրները չի անտեսի»,-եզրափակեց մեր զրпւցակիցը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում