Կորոնավիրուսը Վրաստանում. թեժ կետ Է մնում Աջարիան, Թբիլիսին առայժմ դիմանում Է
Վրաստանում վերջին օրը հատնաբերել են կորոնավիրուսային վարակի 170 նոր դեպք, որոնց մեծ մասը կապված Է Աջարիայի հետ, լրագրողներն հայտարարել Է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան:
Մասնավորապես, Բաթումում վերջին օրը հայտնաբերել են 124 դեպք, Թբիլիսիում՝ 20, Քութայիսում՝ (Իմերեթ) 13, Զուգդիդում (Սամեգրելու Զեմո Սվանեթ)՝ վեց, Օզուրգեթում (Գուրիա)՝ երեք, Մցխեթում (Մցխեթ Մթիանեթ)՝ երեք, Ցագերում (Ռաչա Լեչխումի Քվեմո Սվանեթ)՝ մեկ:
Մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից առողջացել Է 12 մարդ: Այս պահին COVID-կենտրոններում Է մնում 1 154 ախտահարված հիվանդ: Նրանցից հինգի վիճակն օրհասական Է, 35-ինը՝ ծանր:
Անմիջականորեն Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում Է գտնվում 33 ախտահարված, նրանցից մեկի վիճակն օրհասական Է, իսկ երեքինը՝ ծանր: Նոր դեպքերից այս կլինիկա Է բերվել տասը հիվանդ:
Վերջին օրը Վրաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 170 նոր դեպք:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում Է 2 562: Բուժվել Է 1 381 մարդ, մահացել՝ 19-ը:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ