Ֆինլանդիան դադարեցրել է Բելառուսի և Ռուսաստանի հետ փոստային կապը

Ֆինլանդիան դադարեցրել է Բելառուսի և Ռուսաստանի հետ փոստային կապը

Ապրիլի 11-ին, Ֆինլանդիան դադարեցրել է փոստային կապը Ռուսաստանի և Բելառուսի հետ։ Այս մասին հայտնում է Posti պետական ​​ընկերությունը։

«2022 թվականի ապրիլի 11-ից Posti-ն կասեցնում է բոլոր նամակների և ծանրոցների ուղարկումը՝ Ֆինլանդիայի և Ռուսաստանի, ինչպես նաև Ֆինլանդիայի և Բելառուսի միջև հետագա ծանուցման համար՝ ելնելով Համաշխարհային փոստային միության համաձայնագրերի բացառիկ հանգամանքներից: Կասեցումը վերաբերում է  Ֆինլանդիայից Ռուսաստան և Բելառուս, ինչպես նաև Ռուսաստանից և Բելառուսից Ֆինլանդիա նամակների և ծանրոցների փոխադրմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ առաքվող ապրանքները վերադարձվում են ուղարկողներին։ Առևտրային ապրանքների, այդ թվում՝ շտապ նամակների և բեռների առաքումը դադարեցվել է մարտի 15-ից։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան անորոշ ժամկետով դադարեցրել է Ռուսաստանից ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆինլանդիան պատրաստ է արագ հրաժարվել Ռուսաստանի Դաշնության գազից և նավթից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում