Քիչ առաջ խոսեցի Պարգև Սրբազանի հետ․ ժամանակ չունենք, հանձնվող շրջանների եկեղեցիներից ու վանական համալիրներից պիտի հասցնենք հանել գոնե ամենասուրբ մասունքները․ Զոհրաբյան
Հանձնվող շրջանների մեր դարավոր եկեղեցիներից ու վանական համալիրներից հնարավորինս արագ պիտի հասցնենք հանել ամենասուրբ մասունքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագմավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Մայր աթոռը կազմակերպել է այդ գործընթացը։
«Թուրքին հանձնվող սրբություններ
Քիչ առաջ Պարգեւ սրբազանի հետ էի խոսում։ Ժամանակ չունենք, ժամանակը քիչ է։ Մայր Աթոռը կազմակերպել է ու հնարավորինս արագ հանձնվող շրջանների մեր դարավոր եկեղեցիներից ու վանական համալիրներից պիտի հասցնենք հանել գոնե ամենասուրբ մասունքները։
Արցախցիները իրենց պապերի եւ որդիների գերեզմաններն են քանդում-հանում, որ թուրքերը չպղծեն։
Արցախցիները իրենց տներն են այրում, որ թուրքը չապականի հայի օջախը։
Ու բոլոր նրանք, ովքեր այս դավաճանությունը արդարացնում են՝ երիցս լինեք անիծյալ։
Ամբոխ, կարդա, տես ինչ արեցիր»,- գրել է Զոհրաբյանը ու թվել հանձնվող շրջանների եկեղեցիների ու վանական համալիրների անունները։
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (1216-1238)
Դադիվանք (4-րդ դար) և Կաթողիկե (9-11-րդ դար)
Ամարասի վանք (4-րդ դար)
Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ (4-5-րդ դար)
Գտչավանք (4-13-րդ դար)
Եղիշե Առաքյալի վանք (Ջրվշտիկ) (5-րդ դար), Մատաղիս
Վանքասարի Սպիտակ խաչ (5-րդ դար)
Դիզափայտի Կատարո վանք և Սուրբ Աստվածածին (5-րդ դար)
Հացի Բռի եղցի (7-17 դար)
Մոխրենիսի Օխտը դռնե վանք (7-17-րդ դար)
Քոլատակի Սուրբ Հակոբավանք (9-րդ դար)
Ցորի Սուրբ Ամենափրկիչ (9-րդ դար)
Ծմակահողի Սուրբ Ստեփանոս (9-10-րդ դար)
Հադրութի Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք (10-րդ դար)
Ճարտարի Եղիշա Կուսի անապատ (12-րդ տուր)
Ճանկաթաղի Սուրբ Գևորգ (12-րդ դար)
Խոթավանք (12-13-րդ դար)
Քարվաճառի Սուրբ Աստվածածին կուսանաց անապատ (12-13-րդ դար)
Պողոսագոմերի Սուրբ Ամենափրկիչ (12-13-րդ դար)
Մսմնայի Շոշկավանք Սուրբ Աստվածածին (13-րդ դար)
Հոռեկա վանք (13-րդ դար)
Կավաքավանք (14-րդ դար)
Ավետարանոց Սուրբ Գայանե կուսանաց անապատ (1616)
Հադրութի Սուրբ Հարություն (1621)
Փիրումաշեն (1641)
Ավետարանոցի Սուրբ Աստվածածին (1651)
Խաչմաչի Սուրբ Ստեփանոս (1654)
Շոշի Նոր եկեղեցի (1655)
Բերդաձորի Սուրբ Պանդալեոն (Պարին Պիժ) (1658)
Մոշխմհատի Ղևոնդյանց անապատ (1658)
Հակի Սուրբ Մինաս (1673)
Հերհերի Սուրբ Գրիգորիս եկեղեցի (1676)
Ծակուռիի Ծաղկավանքի Սուրբ Աստվածածին (1682)
Երիցմանկանց վանք (1691)
Քաշունիքի Մասրիկ եկեղեցի (1694)
Անապատ Սուրբ Ամենափրկիչ (Նապատ) (17-րդ դար)
Հոչանց Սուրբ Ստեփանոս (17-րդ դար)
Բովուրխանի վանքային համալիր (17-րդ դար)
Տողի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1736)
Խնածախի Սուրբ Աստվածածին (1740)
Պադարայի Սուրբ Ստեփանոս (18-րդ դար)
Մուշկապատի Սուրբ Աստվածածին (18-րդ դար)
Դաշուշենի Սուրբ Աստվածածին (1843)
Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1847)
Ննգիի Սուրբ Աստվածածին (1853)
Մարտակերտի Սուրբ Հովհաննես Կարապետ (1857)
Այգեստանի Սուրբ Աստվածածին (1860)
Քարին Տակի Սուրբ Աստվածածին (1862)
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (1868-1887)
Աշանի Սուրբ Աստվածածին (1896)
Աստղաշենի Սուրբ Գևորգ (1898)
Մատաղիսի Սուրբ Գևորգ (1898)
Թալիշի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Կարմրակուճի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ դար)
Քարագլխի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Նոր Շենի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (19-րդ դար)
Հաղորտիի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Խնուշինակի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Կոլխոզաշենի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
59. Կաղարծիի Սուրբ Թարգմանչաց (19-րդ դար)
Լուսաձորի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Սարուշենի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ դար)
Կարմիր գյուղի Սուրբ Աստվածածին (19-րդ)
Խաչենի Սուրբ Ստեփանոս (19-րդ դար)
Բերդաձորի Սուրբ Հռիփսիմե (19-րդ դար)
Ներքին Հոռաթաղի Սուրբ Աստվածածին (1904)
Առաքյուլի Սուրբ Աստվածածին (1907)
Բերձորի Սուրբ Համբարձման (1998)
Աղավնոյի Սրբոց Նահատակաց (2002)
Ասկերանի Սուրբ Աստվածածին (2002)
Մարտունու Սուրբ Ներսես Մեծ (2004)
Եղծահողի Սուրբ Գևորգ (2006)
Հարությունագոմերի Սուրբ Սարգիս (2006)
Զագլիկի Սուրբ Անտոն (2007)
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ (2007)
Ներքին Հոռաթաղի Սուրբ Գևորգ (2012)
Վաղուհասի Սուրբ Աստվածածին (2012)
Քարագլխի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (2013)
Մեծ Շենի Սուրբ Գևորգ (2013)
Ճարտարի Սուրբ Վարդանանց (2018)
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին տաճար (2006-2019)
Կարծիքներ