Վրաստանը քննարկում է ցամաքային սահմանների բացման հարցը
Վրաստանի կառավարությունն աշխատում է երկրի ցամաքային սահմանները բացելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Թուրնավան, գրում է Грузия Онлайн պորտալը:
Թուրնավայի խոսքերով` ցամաքային սահմաններում կկիրառվեն մուտքի նույն կանոնները, ինչ օդային սահմաններին:
Այսօր Վրաստան ժամանող օտարերկրացիները պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում իրականացված կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հաստատող վկայական: Վրաստանում երկար մնալու դեպքում այդ անձինք 3 օրվա ընթացքում կրկնում են թեստը՝ իրենց հաշվին:
Կարծիքներ