«Շարունակելու ենք պայքարել, որպեսզի իրականություն դարձնենք քո երազանքները». Կարո Փայլանի գրառումը Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցի կապակցությամբ
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը ֆեյսբուքյան գրառում է կատարել պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցի կապակցությամբ:
«14 տարի է անցել, աղբարիկ: Շատ ջանք թափեցինք, բայց չկարողացանք պատասխանատվության կանչել նրանց, ովքեր «սպանիր» ասացին: Այն խավարը, որը քեզ խլեց մեզնից, շարունակում է ոճիր գործել: Բայց մենք շարունակում ենք պայքարել, որպեսզի իրականություն դարձնենք քո երազանքները»,- գրել է հայազգի պատգամավորը:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից:
Կարծիքներ