Լատվիայի նախագահը վթարի է ենթարկվել
Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսը վթարի է ենթարկվել Ռիգայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի ղեկավարի գրասենյակին:
Վթարը տեղի է ունեցել Մազա Նոմետնյու և Լիեպայաս փողոցների խաչմերուկում: Ավտոմեքենան, որում գտնվել է Լևիթսը, բախվել է նրա անվտանգության աշխատակցի ավտոմեքենային:
«Կտրուկ արգելակման հետևանքով փոքր բախում է տեղի ունեցել Lexus-ի և Volkswagen Touareg-ի միջև, որում գտնվել է նախագահի անվտանգության աշխատակիցը»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պետության ղեկավարը չի տուժել:
Կարծիքներ