Արմեն Ղուլարյանը հայտնեց վթարային շենքերի հետ կապված ներդրումների առաջարկների մասին

Արմեն Ղուլարյանը հայտնեց վթարային շենքերի հետ կապված ներդրումների առաջարկների մասին

Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում կա 600-ից ավելի 3-րդ, 4-րդ կարգի վթարային շենքեր, որոնցից 95-ը 4-րդ կարգի են: Այդ մասին կառավարության նիստում նշեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ ավելացնելով, որ  դրանք հիմնականում Երևանում են, Գյումրիում, Լոռու մարզում:

Ըստ նրա, այդ շենքերի հետ կապված կառուցապատողների կողմից կան ներդրումային առաջարկներ։

«Կոմիտեի կողմից մշակվել և կառավարությունում է գտնվում վթարային ֆոնդի վերականգման ուղղությամբ քայլերի վերաբերյալ հայեցակարգը, որն ընդունելու պարագայում կսահմանվեն այն գործողություններն ու մոտեցումները, որոնք պետք է իրականացվեն պետության կողմից»,- ընդգծեց Ղուլարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում