Վթարից հետո փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանության բաժին

Վթարից հետո փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանության բաժին

Օգոստոսի 18-ին` ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 37-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-21043» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21043»-ի 55-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Մերսեդեսի» վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Օգոստոսի 19-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ «Մերսեդեսի» վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում