Ավստրալիան հաուբիցներ արտադրելու շուրջ պարտավորագիր է կնքել Հարավային Կորեայի հետ
Ավստրալիայի կառավարությունը դեկտեմբերի 13-ին հայտարարել Է Հարավային Կորեայի հետ 1 միլիարդ դոլարի (717 միլիոն ԱՄՆ-ի դոլար) ռազմական պարտավորագրի մասին, որը վերաբերում Է Ավստրալիայի զինված ուժերի համար 30 ինքնագնաց հաուբիցների, ինչպես նաեւ հրետանային մատակարարման 15 մեքենաների ու ռադարների արտադրությանը:
Այդ մասին վկայում Է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնի կայքում զետեղված հաղորդագրությունը:
Համաձայնագիրն ստորագրվել Է հենց վարչապետի եւ այցով Կանբերայում գտնվող Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի ներկայությամբ:
«Հանհվա» կորպորացիայի հետ պարտավորագիրը գործարանի կառուցումը նախատեսում Է 2022 թվականին Ջելոնգ (Վիկտորիայի նահանգ) քաղաքում, որտեղ արտադրելու են հրետանային տեխնիկա, ինչը թույլ կտա առնվազն 300 աշխատատեղ ստեղծել եւ ընդլայնել Ավստրիայի հնարավորությունները պաշտպանական արդյունաբերության եւ արտահանման բնագավառում: Ինչպես հաղորդում Է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը, «Հանհվա» կորպորացիան Ավստրալիայում հավաքելու Է K-9 Thunder հաուբիցներ, որոնք ավելի վաղ արդեն ներմուծել են աշխարհի յոթ երկրներ:
Դրանց թվում են՝ Թուրքիան, Լեհաստանը, Հնդկաստանը, Նորվեգիան, Ֆինլանդիան եւ Էստոնիան, բանակցություններ են վարվում նաեւ Եգիպտոսի հետ: Ավստրալացիները դրանք մակնշելու են որպես AS9 Huntsman: Վկայակոչելով կորպորացիային՝ գործակալությունը ճշտում Է, որ պարտավորագրի գումարը կկազմի 788 միլիոն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ