AP-ն հաղորդել է Իրանի տիեզերակայանում արձակման հնարավոր նախապատրաստման մասին

AP-ն հաղորդել է Իրանի տիեզերակայանում արձակման հնարավոր նախապատրաստման մասին

Իմամ Խոմենեիի անվան տիեզերակայանի արբանյակային լուսանկարները, տիեզերակայան, որը գտնվում Է Իրանի հյուսիսի Սեմնանի նահանգում, վկայում են տիեզերական արձակման հնարավոր նախապատրաստման մասին: Դեկտեմբերի 12-ին այդ մասին հաղորդել Է AP գործակալությունը:

Գործակալությունը նշում Է, որ հիշյալ արբանյակային լուսանկարներն ստացել Է Միացյալ Նահանգների Planet Labs ընկերությունից: Դրանք վերլուծել են Մոնտերեյի (Կալիֆոռնիայի նահանգ) Միդլբերիի Միջազգային հետազոտությունների ինստիտուտին կից Ջեյմս Մարտինի անվան Չտարածման խնդիրների ուսումնասիրման կենտրոնի մասնագետները: Նյութում կատարված գնահատման համաձայն՝ «Իրանը, կարծես, պատրաստվում Է տիեզերական արձակման, մինչդեռ Վիեննայում շարունակվում են բանակցություններն աշխարհի տերությունների հետ ատոմի շուրջը գործաքի վերաբերյալ»:

Փորձագետների խոսքով՝ լուսանկարներում երեւում Է, որ մեկնահրապարակում տեղակայվել Է արձակման ժամանակ կիրառվող սարքավորանք, բացի դրանից, ավտոմոբիլային կայանատեղում վերջին օրերին ավելի շատ են ավտոմեքենաները, քան նախկինում: AP-ի տվյալներով՝ նկատվել են նաեւ ակտիվացման աշխուժացման այլ նշաններ:

«Դա միանգամայն սովորական գործունեություն Է արձակումից առաջ»,- նշել Է Ջեյմս Մարտինի անվան Չտարածման խնդիրների ուսումնասիրման կենտրոնի աշխատակից Ջեֆրի Լյուիսը:

Հրապարակման մեջ չի ճշտվում, թե հատկապես ինչ ապարատ Է իբր պլանավորվում արձակել: Գործակալությունը նշում Է, որ ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել են մի շարք արբանյակների՝ ուղեծիր դուրս բերելուն պատրաստ լինելու մասին: Իրանական միջուկային գործարքի եւ Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղակման շուրջը բանակցությունների յոթերորդ փուլն սկսվել Է նոյեմբերի 29-ին Վիեննայում եւ դադարեցվել Է դեկտեմբերի 3-ին, երբ եվրոպացի մասնակիցները վերադարձել են իրենց երկրները երկխոսության շարունակումից առաջ լրացուցիչ կոնսուլտացիաների համար:

Դեկտամբերի 9-ին Վիեննայում տեղի Է ունեցել հերթական փուլը, որտեղ իսլամական հանրապետությունը կողմերին Է ներկայացրել միջուկային գործաքի գործողության վերսկսման շուրջը համաձայնագրի նախագիծը երկու փաստաթղթերի տեսքով, որոնք նվիրված են ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանը եւ ատոմային ծրագի հարցերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում