Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցական համալիրի տարածքում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի դիմաց, ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, տեղեկանում ենք Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից։
Այսօր առավոտյան Մոսկվայի ՀԱԵ Սուրբ Պայծառակերպություն տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։
Արարողությանը մասնակցել են ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արսեն Առաքելյանը, դեսպանությանը կից ռազմական կցորդ, գեներալ-մայոր Արմեն Լալայանը, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները, ՌԴ-ում ՀՀ տարբեր գերատեսչությունների լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու բազմաթիվ մոսկվաբնակ հայեր։
Հիշեցնենք՝ այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը:
Կարծիքներ