Իրաքի և Թուրքիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են ջրի խնդիրը լուծելու համար հանձնաժողով ստեղծել
Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը պայմանավորվել են համատեղ կոմիտե ստեղծել ջրային ռեսուրսների խնդիրը լուծելու համար։ Այս մասին իրաքցի նախարարը հայտարարել է Բաղդադում կայացած բանակցությունների արդյունքներով Թուրքիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Հեռարձակումը վարում էր As Sumarya հեռուստաալիքը:
Տիգրիսն ու Եփրատը, որոնք սկիզբ են առնում Թուրքիայի հարավ-արևելքից, կազմում են Իրաքի հիմնական ջրային ռեսուրսների մոտ 98%-ը: Այս գետերի վերին հոսանքների և վտակների ամբարտակների կառուցումը նվազեցրել է ջրի հոսքը և հանգեցրել է Պարսից ծոցից աղի հոսքի վերաուղղորդմանը դեպի Շատ ալ Արաբ գետ: Այս առումով տարածաշրջանում ջրային ռեսուրսների խնդրի լուծումը պահանջում է կառուցողական երկխոսություն Իրաքի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի միջև։
Կարծիքներ