Հովհաննես Համբարձումյանը հեռացել է «Անորտոսիսից»
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հեռացել է «Անորտոսիսից»։ Այս մասին ֆուտբոլիստը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։
«3 տարի այս հիանալի ակումբում՝ «Անորտոսիսում» անցկացնելուց հետո, ցավոք, հրաժեշտ տալու ժամանակն է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այս տարիների ընթացքում ինձ աջակցելու համար։
Հատուկ շնորհակալություն Maxhtec երկրպագուներին ամեն կերպ ակումբին աջակցելու համար։ Mono ANO»,-գրել է Համբարձումյանը։
Կարծիքներ