Քննարկվել են Գեղարքունիքի մարզի ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման համակարգերում հրատապ ու առաջնահերթ լուծում պահանջող հիմնահարցեր
Սյունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հուլիսի 24-ին ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին և նույն ընկերության հարավային տարածաշրջանի շահագործման տնօրեն Սպարտակ Մկրտչյանին
Հանդիպման ընթացքում քննարկել են Գեղարքունիքի մարզի ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման համակարգերում հրատապ ու առաջնահերթ լուծում պահանջող հիմնահարցեր։
«Վեոլիա ջուր» ընկերության տնօրենը ներկայացրել է այն հիմնախնդիրները, որոնց լուծումը հիմնականում պայմանավորված է Գեղարքունիքի մարզպետարանի և մարզի համայնքապետարանների համագործակցությամբ և աջակցությամբ, համատեղ ու հետևողական աշխատանքով։
Իր հերթին մարզպետը ներկայացրել է Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ քաղաքների ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման համակարգերում առկա ու հրատապ լուծում պահանջող խնդիրները և պատրաստակամություն հայտնեցի` համատեղ ու համագործակցած աշխատանքի համար։
«Մենք մշտական քննարկումների մեջ ենք ՀՀ ՏԿԵ նախարարության, Ջրային կոմիտեի, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի», շահագրգիռ այլ կառույցների հետ։ Քայլ առ քայլ կարգավորում ենք տարիներով, նույնիսկ տասնամյակներով անլուծելի մնացած հիմնախնդիրները։
Հիմա շատ կարևոր ծրագրեր է իրականացվում Վարդենիս քաղաքում։ Կառուցվում է «Բանդեր»թաղամասի կոյուղին և դրենաժային համակարգը, ինչպես նաև բազմաբնակարան 43 շենքերի խմելու ջրի մատակարարման համակարգերը։
Շինարարական աշխատանքներ են ընթանում Գեղհովիտում, Ներքին Գետաշենում, Ծաղկունքում, Ծաղկաշենում, Սևան քաղաքում։
Շուտով կտրվի նոր ծրագրերի մեկնարկը Մարտունի քաղաքում, այլ բնակավայրերում։
Ցանկացած հիմնախնդիր, որը կներկայացվի «Վեոլիա ջուր» ընկերության կողմից, կարժանանա մեր ուշադրությանն ու աջակցությանը։ Վարձավճարների գանձման ցուցանիշների բարելավման, այլ կարևոր նախագծերի իրականացման, պարզ ընթացակարգով քաղաքացիական անձանց բաժանորդ դարձնելու կարգի մշակման, համակարգի արդյունավետ շահագործման նպատակով արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագրերը կյանքի կոչելու համար մենք պատրաստ ենք աջակցել մշտապես, մեր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում»,-գրել է մարզպետն իր ֆեյսբուքյան էջում։
Կարծիքներ