Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը: 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը ¼ եզրափակիչում հաղթանակ է տոնել և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից։

Վճռորոշ մենամարտում հայ մարզիկը մրցել է ուկրաինացի Կրիստինա Յուսչուկի հետ և հաղթել բացահայտ առավելությամբ: Հայ մարզուհին նախ մեկ անգամ մրցակցին նոկդաունի է ենթարկել առաջին ռաունդում, ապա ևս 2 անգամ 3-րդ ռաունդում, որից հետո մրցավարները դադարեցրել են մենամարտը: Կիսաեզրափակիչում Էլիդան կմրցի մոլդովացի Կրիստինա Չիպեռի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում