Փոքր Վեդիում 9 բալ սեյսմակայունությամբ նոր դպրոց կկառուցվի

Փոքր Վեդիում 9 բալ սեյսմակայունությամբ նոր դպրոց կկառուցվի

Հաստատվել է Փոքր Վեդու սեյսմակայուն նոր դպրոցի նախագիծը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը: 

 

«Այսօր իմ կողմից համաձայնություն տրվեց Փոքր Վեդու սեյսմակայուն նոր դպրոցի նախագծին։ Առաջիկա մեկ երկու ամսում կիրականացվի մրցույթը, և արդեն տարվա երկրորդ կեսին կմեկնարկի շինարարությունը, որը կտևի շուրջ 2 տարի։

 

Դպրոցն ունենալու է 9 բալ սեյսմակայունություն, լինելու է ջերմամեկուսացված և հարմարեցված։

 

Նման կրթօջախում սովորելը և աշխատելը կլինի ավելի պարտավորեցնող»,- գրել է Սարգսյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում