Գալիք տարում թող մենք երբեք չլսենք կրակոցների, զոհերի և վիրավորների մասին ազդարարվող ոչ մի գույժ․ Խաչատուր Սուքիասյան
Խաաչատու Սուքիասյանի ուղերձը՝
Սիրելի՛ հայրենակիցներ, Անցնող տարին սարսափելի իրադարձություններով խաթարեց բոլորիս կյանքը: Մենք ստիպված եղանք հաղթահարել և անցնել ծանր փորձություններով: Պատերազմն ու համավարակը մեր կյանքում ծանր հետք է թողել: Որդեկորույս մայրերին, ծնող կորցրած զավակներին և ամուսիններին կորցրած իմ բոլոր քույրերին ու եղբայրներին ցանկանում եմ, որ նրանք այլևս երբեք չտեսնեն այն սարսափելի ցավը, որի միջով շատերն անցնում են մինչ օրս: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մինչ օրս սահմաններին կանգնած մեր զինվոր եղբայրներին և նրանց հրամանատարներին, մաղթում նրանց խաղաղություն և անփորձանք վերադարձ դեպի հայրական օջախներ: Գալիք տարում թող մենք երբեք չլսենք կրակոցների, զոհերի և վիրավորների մասին ազդարարվող ոչ մի գույժ: 2021 թվականին բոլորի օջախներում թող նոր կյանքեր ծնվեն ու խինդ բերեն հայ օջախներին: Խաղաղություն, սեր ու բարիք եմ մաղթում բոլորիս։
Կարծիքներ