Կոնգոյում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կոնգոյում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չորեքշաբթի 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում՝ Տանգանիկա լճի մոտ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Կալեմիե քաղաքից 202 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 146 հազար մարդ։ 

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում