ՄԱԿ-ը հիշեցրել է Ուկրաինայում հակամարտության դեպքում խաղաղ բնակչության պաշտպանության կարևորության մասին

ՄԱԿ-ը հիշեցրել է Ուկրաինայում հակամարտության դեպքում խաղաղ բնակչության պաշտպանության կարևորության մասին

ՄԱԿ-ը ցանկացած հակամարտությունում կարևոր է համարում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունը: ՏԱՍՍ-ի հաղորմսմբ՝ այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` պատասխանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ռազմական գործողությունների հնարավորության մասին հարցին։

Վերջերս արեւմտյան երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հայտարարություններ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում