«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարը մեկնարկային փուլում է

«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարը մեկնարկային փուլում է

«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը մեկնարկային փուլում է։ Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում սպորտային իրարանցում է, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հիշեցնենք, որ սիրողական խճուղային հեծանվավազքն անցկացվելու է մեկ փուլով՝ Շորժայից դեպի Սևանի թերակղզի, և երկու տարիքային խմբով` առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում