WhatsApp-ից անհետացել է լուսանկարները եւ տեսանյութը փոխանցելու հարմար գործառույթը

WhatsApp-ից անհետացել է լուսանկարները եւ տեսանյութը փոխանցելու հարմար գործառույթը

Վերջին շրջանում WhatsApp-ն նորություններում հիշատակվում է բացասական համատեքստում. նախ սկանդալ բռնկվեց ծառայության օգտագործման քաղաքականության փոփոխության պատճառով, հիմա էլ մեսենջերից անհետացել է լուսանկարները եւ տեսանյութը փոխանցելու հարմար գործառույթը, հաղորդում է Planet today-ը:

Թարմացված հավելվածը դադարել է «ընկերություն անել» Google Camera-ում Social Share գործառույթի հետ:

Android օպերացիոն համակարգի համար WhatsApp 2.21.1.13 թարմացման մեջ հայտնվել է տհաճ փոփոխություն: Մեսենջերի օգտատերերը հայտնաբերել են, որ Social Share-ում այլեւս չկա WhatsApp հավելված:

Դեռ հայտնի չէ, թե արդյոք այդ իրադարձությունը մատնանշում է մեսենջերի եւ Google Camera-ի միջեւ խզումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում