Բրիտանացին երկու շաբաթ ընկերուհուն թաքցրել է ռազմաբազայում
Մեծ Բրիտանիայում ավիամեխանիկը երկու շաբաթ ընկերուհուն թաքցրել է նավատորմի բազայի տարածքում գտնվող իր սենյակում, գրում է The Sun- ը:
Ինչպես պարզաբանել է թերթը, տղամարդը փորձել է դա գաղտնի պահել՝ դռան վրա սենյակը չմաքրելու գրությամբ ցուցանակ կախելով: Այնուամենայնիվ, տարածքից եկող հոտի վերաբերյալ բողոքներից հետո մի խումբ սպաներ ներխուժել են սենյակ և գտան կնոջը պահարանում՝ զինվորական հագուստների ետևում:
Բազայում վախենում են, որ հոլանդական անձնագիր ունեցող Արևելքի երկրներից մեկի բնիկը կարող է նրան խաբած և գաղտնիքներ կորզած լինել:
Տղամարդը ժխտում է, որ իր սիրելին լրտես է: Ռազմածովային ուժերում աղբյուրը հայտնել է, որ կինն առանց թույլտվության է գտնվել պահպանվող տարածքում:
Ըստ թերթի՝ զույգը ծանոթացել է 2019 թ. Տղամարդը Սուրբ Ծննդյան արձակուրդից հետո աղջկան բազա է բերել մեքենայի բեռնախցիկում՝ հույս ունենալով, որ նրան կթաքցնի իր սենյակում:
Աղբյուրը նշել է, որ տղամարդը լուրջ խախտում է թույլ տվել, և նրան կարող է ազատազրկում սպառնալ: Կինը լքել է Բրիտանիան:
Ռազմածովային ուժերի ներկայացուցիչը հայտնլ էց, որ միջադեպը հետաքննվում է: Նա շեշտել է, որ կինը ԵՄ քաղաքացի է, և նրան լրտեսության մեղադրանք չի առաջադրվել:
Կարծիքներ