ԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային, որպեսզի նա չպարտվի. Բորել

ԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային, որպեսզի նա չպարտվի. Բորել

ԵՄ-ն չի ցանկանում, որ Ուկրաինան պարտություն կրի Ռուսաստանի հետ հակամարտությունում, ուստի կշարունակի զինել նրան, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այս խորհրդարանում ասում են, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել հակամարտությունը, ինչի համար անհրաժեշտ է դադարեցնել Ուկրաինային զինելը: Բայց եթե ամեն ինչ ավարտվի կործանված և պարտված երկրով՝ միլիոնավոր փախստականներով և հազարավոր զոհերով, ուրեմն մենք դա չենք ուզում, ուստի մենք պետք է շարունակենք զինել Ուկրաինային»,- ասել է նա։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև ասել է, որ մեկ միլիարդ եվրոն, որը ԵՄ-ն հատկացրել է ուկրաինական բանակին ռազմական օգնության ֆինանսավորման համար, «այնքան էլ էական գումար չէ՝ հաշվի առնելով, թե ԵՄ-ն օրական որքան է ծախսում Ռուսաստանի Դաշնությունում վառելիքի գնումների վրա»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում