3 օրվա ընթացքում Telegram-ին միացել է 25 միլիոն օգտատեր
Telegram մեսենջերի օգտատերերի թիվը վերջին 3 օրվա ընթացքում ավելացել է 25 միլիոնով, հայտնել Է սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովն իր բլոգում:
Նա ընդգծել է, որ հունվարի առաջին շաբաթվա ընթացքում ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է ամսական 500 մլն-ը:
«Դրանից հետո այն շարունակել է աճել. միայն վերջին 72 ժամվա ընթացքում Telegram-ին է միացել 25 միլիոն նոր օգտատեր»,- գրել է Դուրովը:
Գործարարը նշել է, որ նոր օգտատերերի 38%-ը Ասիայից է, Եվրոպայից՝ 27%-ը, Լատինական Ամերիկայից՝ 21%-ը և 8%-ը՝ Մերձավոր Արևելքից:
Դուրովն ընդգծել է, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են ընտրում իրենց տվյալների գաղտնիությունն ու հուսալի պաշտպանությունը:
Կարծիքներ