Իրանը բարելավում է ռազմավարական պաշտպանական տեխնիկայի որակն իր զսպող ուժը մեծացնելու համար. պաշտպանության նախարար
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ երկրի Զինված ուժերը բարելավում են ռազմավարական պաշտպանության տեխնիկայի որակը՝ Իրանի զսպող ուժը մեծացնելու համար:
«Ամբարտավան ուժերը գործի են դրել բոլոր միջոցները, այդ թվում՝ պատրադրված պատերազմ, դաժան պատժամիջոցներ և իրանցի գիտնականի սպանությունը, որպեսզի հասնեն իրենց մեղսավոր նպատակներին՝ կանխելու իսլամական հեղափոխության աճը տարածաշրջանում և աշխարհում»,- նախարարի խոսքը մեջբերում է «Մեհր» գործակալությունը:
Վերջինս հայտարարել է, որ իսլամական պետության դեմ թշնամիների բոլոր դավադրությունները ձախողվել են: Նրանց գլխավորը նպատակը, գեներալի խոսքով, պատժամիջոցների միջոցով Իրանին թուլացնելն է և երկրի հրթիռային ծրագրերը նվազեցնելը:
Հաթամիի խոսքով՝ ռազմական իշխանությունն ու պաշտպանական ուժը երկրի համար կարևոր գործոններ են Իրանի աշխարհաքաղաքական և ռազմավարական դիրքի պատճառով, ինչպես նաև մի շարք վառելիքային ռեսուրսների առկայության պատճառով, ինչով պայմանավորված՝ երկրի ռազմական ներուժը տարածաշրջանում օրեցօր պետք է մեծանա:
Կարծիքներ