Պատերազմի առաջին իսկ օրերից մինչ օրս չի դադարում սփյուռքի մեր հայրենակիցների կողմից անհատական և համակարգային աջակցության հոսքը. Ազատուհի Սիմոնյան

Պատերազմի առաջին իսկ օրերից մինչ օրս չի դադարում սփյուռքի մեր հայրենակիցների կողմից անհատական և համակարգային աջակցության հոսքը.  Ազատուհի Սիմոնյան

Արցախի բարեկամների բանակը ՉԻ ՊԱՐՏՎԵԼ

Պատերազմի առաջին իսկ օրերից մինչ օրս չի դադարում սփյուռքի մեր հայրենակիցների կողմից անհատական և համակարգային աջակցության հոսքը: Այս օրերին ես չեմ փորձել հրապարակային շնորհակալություն հայտնել ու հրապարակայնացնել այս ծանր օրերին արցախցու կողքին անսասան կանգնողների մի հսկայական բանակին, նաև այն մասին թե ինչով ենք զբաղվել այս ողջ ընթացքում, այն անձանց մասին ովքեր լուռ ու մունջ աշխատել են, կատարել անհնարինը, տվել առավելագույնը և մինչ օրս ինձնից խնդրում են չհրապարակայնացնել այդ ամենը: Բայց ես ինձ «պարտական եմ» զգում խոսելու՝ նորից չբացելով շատ ու շատ փակագծեր:

Եվ այսպես պատերազմից մի քանի օր առաջ օնլայն հանդիպում-քննարկում ունեի Բրազիլիայի հայ համայնքի հետ, Թեմի հոգևոր առաջնորդ Սրբազան հոր՝ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի

Bishop Nareg Berberian

գլխավորությամբ: Չափազանց տաք ու ծրագրային զրույցի արդյունքում կարևորեցինք հետագա նոր ծրագրերը: Այս հանդիպման ընթացքում ծանոթացա ու գտա Արցախի իրական բարեկամներին, այսօր խոսելու եմ չափազնաց համեստ մարդու , բրազիլիահայ Անդրե Քիսաջակյանի մասին, ով Բրազիլիայի հայ համայնքի խորհրդի նախագահն է: Պատերազմի հենց առաջին օրերին չուշացավ համայնքի և անձամբ Անդրե Քիսաջակյանի աջակցության ձեռքը, ում նվիրատվության շնորհիվ պատերազմի մեկնարկի հենց առաջին օրերին աջակցություն ստացան Արցախում` ապաստարաններում գտնվող քաղաքացիներ, Ստեփանակրետի ծննդատանը բուժում ստացող վիրավորներ, Շուշիի և Քաշաթաղի շրջվարչակազմերի պահեստները և այնուհետև ՀՀ-ում բազում արցախցի ընտանիքներ:

Անմիջապես օգնության ձեռք մեկնեց և մինչ օրս շարունակվում է նաև ԱՄՆ-ում գործող Ընտանիքի փրկության ֆոնդի ( FRF)

Family Rescue Fund-FRF

և նվիրյալ հայուհիներ Նազ Բաշի, Ժակլին Թովմասյանի

Jacqueline Tomasian

, Ջասմեն Բունիաթյանի և Հայկուշ Քոհլերի անձնվիրաբար օժանդակությունը: Ընտանիքի փրկության հիմնադրամի, Տերյան մշակութային կենտրոնի

Teryan Cultural Center

Lilit Melikyan

Suren Pahlevanyan հետ համատեղ նախաձեռնել ենք թվով 60 զոհված հերոսների ընտանիքների դրամական և սոցիալական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը, որին դեռևս կարող են միանալ այլ նվիրատուներ ևս:

Ամերիակաբնակ Հարութ Սրմայանի, Վեհանուշ Գաբրիելյանի, Ալիս Սիմոնյանի

Alice Simonian

, Սևակ Սիմոնյանի, Սևանա Դեհբաշյանի

Aramik Sevana

, Արփա Հացպանյանի Arpa Hatzbanian Boghossian, իրանահայ Հերմոնդ Մարկոսյանի

Hermond Markousian

, ավստրալահայեր Թադե Քարամյանի, Արմինե և Շանթ Մինասյանների Armine Minassian, հայաստանաբնակ Անի Էլսայանի և Փաթիլ Ասլանյանի Փաթիլ Ասլանեան պարբերական աջակցությունների շնորհիվ մինչ օրս շարունակվում են ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին, հայրենազրկված արցախցիներին, վիրավոր զինծառայողներին, զոհված հերոսների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու ծրագրերը:

Այս մարդկանց շնորհիվ պատերազմի օրերից մինչ օրս մենք աջակցել ենք թվով 1100 արցախցու` սնունդով, հագուստով, հիգենայի պարագաներով, աջակցել տարբեր տեսակի սոցիալական, կենցաղային հարցերի լուծմանը:

հ.գ. Այս ցանկը օրեցօր մեծանում է, հենց այս պահին դեռևս շարունակվող աջակցության մասին ես այսուհետ պարբերաբար հրապարակայնացնելու եմ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում