ԱՀ նախագահի աշխատակազմ ստացված զանգերի հիմնական մասը սոցիալական բնույթի են
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծի աշխատակիցները մայիսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում ընդունել են 680 զանգ, իրականացրել՝ 201 հետզանգ:
Զանգերի հիմնական մասը սոցիալական բնույթի էին, այդ թվում՝ 167 զանգ՝ վարկերի մարման և օնլայն դիմումների լրացման, 40 զանգ՝ 68000 դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի մասին:
Նախագահի աշխատակազմի լիազորությունների շրջանակներում իրականացվել են իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման ու արագ արձագանքման գործառույթներ:
Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:0 -18:00-ը։
Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:
Կարծիքներ