«Չինաստանը պետք է պատասխան տա կորոնավիրուսի տարածման համար»․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ Չինաստանը պետք է աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածման համար պատասխան դա, քանի որ դա նրա մեղքով է սկսվել. նախագահի խոսքերը հրապարակվել են Սպիտակ տան պաշտոնական կայքում։
«Ցանկանում եմ, որ մեր ազգը կարողանա ապրել և լավ ապրել, քանի որ իր մեղքը չէ, որ Չինաստանը համավարակ է սկսել․ դա Չինաստանի մեղքն է»,- ընդծել է Թրամփը։
ԱՄՆ առաջնորդի կարծիքով՝ Չինաստանը պետք է պատասխան տա դրա համար:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդության բռնկումը գրանցվել է 2019 թվականի վերջին կենտրոնական Չինաստանում և աշխարհի գրեթե բոլոր երկրներում տարածվել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վիրուսի այս բռնկումը համավարակ է ճանաչել։
Կարծիքներ