ԱԽ քարտուղարն ու Տոյվո Կլաարը խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացի մասին

ԱԽ քարտուղարն ու Տոյվո Կլաարը խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացի մասին

Հուլիսի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացի, ինչպես նաև հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում