ՀՀ վարչապետը և Ժաննա Անդրեասյանը ավագ դպրոցում հետևել են աշակերտների հետազոտական աշխատանքի պաշտպանությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 15-ին ներկա են եղել կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը:
Կրթահամալիրի ավագ դպրոց-հետազոտական վարժարանում սովորողի հետազոտական նախագիծը որոշված է հանրակրթության պետական չափորոշիչով, հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով։ 2023-2024 ուսումնական տարվա հետազոտական աշխատանքների պաշտպանությունը սկսվել է 2024թ. հունվարի ճամբարում, շարունակվում է մինչև ուսումնական տարվա ավարտը (շաբաթական մեկ խումբ՝ ըստ սովորողների պատրաստության)։
Պաշտպանության հերթական օրը հետազոտական աշխատանքով ներկայացել էր սովորողների երկրորդ խումբը։
ՀՀ վարչապետը պաշտպանությանը ներկա է եղել աշակերտներից մեկի՝ 10-րդ դասարանում սովորող Դավիթ Մուրադյանի հրավերով։ Դավթի հետազոտական աշխատանքի թեման եղել է՝ «Ոչ վերբալ հաղորդակցությունը քաղաքականության մեջ»։ Այնուհետև իրենց հետազոտական աշխատանքներն են ներկայացրել նաև այլ աշակերտներ:
Կարծիքներ