Անգլիական Պրեմիեր Լիգայում կորոնավիրուսի հերթական թեստավորման արդյունքները հայտնի են

Անգլիական Պրեմիեր Լիգայում կորոնավիրուսի հերթական թեստավորման արդյունքները հայտնի են

Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը տեղեկություն է տարածել կորոնավիրուսի հերթական թեստավորման վերաբերյալ։

Թեստավորման արդեն 11-րդ շրջանը կայացել է հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում։ Այս ընթացքում թեստավորվել է 2250 մարդ, որոնց թվում են ֆուտբոլիստներ և ակումբի աշխատակիցներ։

Այս թեստավորման ընթացքում կորոնավիրուսի ընդամենը 1 նոր դեպք է արձանագրվել։

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ թեստավորվել է 14 հազար մարդ։ Արձանագրվել է 19 դեպք։ Հավելենք, որ կորոնավիրուսային հերթական թեստավորման 2 էտապների ընթացքում նոր դեպքեր չեն արձանագրվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում