Իրաքում գտնվող ամերիկյան ավիաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել
Մայիսի 4-ին հարձակման է ենթարկվել Իրանի արևմտյան շրջանում «Այն ալ-Ասադ» ավիաբազան, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորականները:
Ինչպես փոխանցում է EADaily-ն՝ հղում անելով Իրաքի զինվորական հրամանատարությանը, առնվազն երկու հրթիռ է ընկել ավիաբազայի տարածքում: Կատարվածի հետևանքով զոհեր և տուժածներ չկան: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշվում է, որ ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում Իրաքում ավելի քան 40 հրթիռային հարձակում է իրականացվել ԱՄՆ զինվորականների դիրքերի ուղղությամբ:
Կարծիքներ