G20-ի երկրները գնահատել են միջազգային զբոսաշրջության ոլորտի 2020 թվականի կորուստները
Միջազգային զբոսաշրջության ոլորտը 2020 թվականին համավարակի պատճառով կրճատվել է 73 տոկոսով, ինչը պայմանավորված է զբոսաշրջային հոսքերի նվազմամբ: Բացի այդ, համաշխարհային մակարդակով 62 մլն աշխատատեղ է կրճատվել զբոսաշրջային ոլորտում:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է G20 երկրներ զբոսաշրջության նախարարների հանդիպման ավարտին ընդունված փաստաթղթում: Նախարարների հանդիպումը կայացել է երեքշաբթի տեսաժողովի ձևաչափով՝ Իտալիայի նախագահության ներքո:
Փաստաթղթում նշվում է, համընդհանուր տնտեսական վերականգնման համար առաջնահերթ է ազատ տեղաշարժի և անվտանգ զբոսաշրջության ապահովումը: Զբոսաշրջային ոլորտը համաշխարհային տնտեսության՝ ծավալով երրորդ բաղադրիչն է քիմիական արդյունաբերությունից և մեքենաշինությունից հետո:
Կարծիքներ