Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար․ օրինազանց գազալցակայաններում այս գրառումները փակցված կմնան 1 ամիս

Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար․ օրինազանց գազալցակայաններում այս գրառումները փակցված կմնան 1 ամիս

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած օրենքը մտել  է գործողության մեջ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Բաբկեն Թունյանը:

Թերլիցքավորում կատարած լցակայանները, բացի տուգանքից, ստիպված կլինեն մեկ ամիս փակցված պահել վահանակ, որի վրա գրված է․

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար»։

Գրառման մեջ նաև ասված է․

«Շուկայի վերահսկողության տեսչական մարմին անցել է գործի, և արդեն մի քանի լցակայաններում այս պատկերն է:

Հուսանք, սա կզգաստացնի տնտեսվարողներին, և առաջիկայում նման դեպքերը կհասնեն նվազագույնի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում